Ֆրանսիան չի թուլացնի Լիբիայի նկատմամբ ճնշումը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն: «Journal du dimanche»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Քադաֆիի ռեժիմի անկումը կախված է Տրիպոլիի իրավիճակից:

«Անհրաժեշտ է, որպեսզի մայրաքաղաքի բնակչությունն ապստամբի»,- հայտարարել է նախարարը: Նա նշել է, որ միայն Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան չէ, որ մասնակցում են  ռազմական գործողություններին:  «Սակայն Ֆրանսիան կցանկանար, որ Եվրամիության իր գործընկերները, մասնավորապես` Գերմանիան, Իսպանիան եւ Լեհաստանը, ինչպես նաեւ Հյուսիսային Եվրոպայի երկրներն ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերեին: Այս ներխուժումն իր գինն ունի, բայց այն զգալի  թանկ կլինի, եթե մենք այն ավարտին չհասցնենք»,-ասել է ֆրանսիացի նախարարը: