Ռումինիան մտադիր է արագացնել Նորվեգիայից F-16 ինքնաթիռների գնումը և իր MIG-21 LanceR ռազմական ինքնաթիռների պարկի հողանցում է կատարել՝ «վթարայնության բարձր մակարդակի» պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Ռումինիան իր առաջին F-16 ինքնաթիռները Պորտուգալիայից գնել է 2016թ․, քանի որ երկիրն աշխատում է MIG-երից հրաժարվելու ուղղությամբ։

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կարագացնի  Նորվեգիայից ևս 32 F-16 ինքնաթիռների գնումը։

MIG-21-ի մասնակցությամբ վերջին վթարը տեղի է ունեցել մարտի սկզբին, երբ կործանվել էր պարեկային ինքնաթիռ, օդաչուն մահացել էր։ Որոնողափրկարարական ուղղաթիռով նրան որոնելու ուղարկված յոթ զինվորներ նույնպես զոհվել են մեկ այլ վթարի հետևանքով։