Սիրիական Համա քաղաքի տանկային գրոհի արդյունքում զոհերի թիվը հասել է 45-ի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տեղական իրավապաշտպանների տվյալներով` Սիրիայի բանակն ու անվտանգության ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Հուլիսի 31 -ի առավոտյան Սիրիայի կառավարական ուժերն սկսել են քաղաքի գրոհը: Համան բնակիչների թվաքանակով Սիրիայի չորրորդ քաղաքն է եւ հակակառավարական ելույթների կենտրոններից մեկը:




























