Հայկական դիվանագիտությանը հաջողվեց ապահովել, որպեսզի իրական միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ հայկական կողմի դիրքորոշումները նման լինեն։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանին հարցրեցին, թե Հայաստանում իշխանափոխության դեպքում ի՞նչ արդյունքների կարելի է հասնել ղարաբաղյան հարցում։

Դրա համար, ըստ պատգամավորի, տասնամյակներ պահանջվեցին: Նրա կարծիքով՝ Երեւանը պետք է ապավինի միայն իր էմպիրիկ փորձին։

«Եթե մի անգամ դա մեզ հաջողվեց, կհաջողվի նաեւ ապագայում»,- համոզված է պատգամավորը: