Արցախի բնակիչների ազատությունների եւ անվտանգության երաշխիքները միշտ կարեւոր են եղել ներկայիս իշխանության համար։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով իրենց հասցեին հնչած քննադատությունները։

Նրա խոսքով՝ իշխանությունն այսօր փորձում է ապահովել միջազգային կոնսոլիդացիա այդ երաշխիքների շուրջ։

«Արցախի կարգավիճակը պետք է բխի հենց այդ երաշխիքներից»,-ասաց Ալեքսանյանը։