Արթնացել է սիցիլական Էտնա հրաբուխը: Ինչպես հաղորդում է իտալական Ansa գործակալությունը, երեկ, տեղական ժամանակով ժամը 23.30 –ին, հրաբխի հարավ- արեւելյան խառնարանը 450 – 500մ բարձրությամբ լավա է արտանետել: Մոխրի ամպը տարածվել է հարեւան բնակավայրերի վրա, սակայն օդային հաղորդակցության խափանման չի հանգեցրել:
Էտայի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992 թ-ին:




























