Մոսկվա գետում աղետի ենթարկված մոտորանավակը դուրս է բերվել բեռնանավի տակից, որի հետ բախվել էր: Այդ մասին կիրակի հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը:
Չուպրիյանը նշել է, որ «նավը բառնանավի տակ էր եւ ամրացել էր հատակին, խնդիր էր դրված դուրս քաշել այնտեղից, եւ խնդիրն արդեն կատարված է»:
Հայտնի է դարձել նաեւ մոտորանավակի սեփականատերը: Նավը պատկանել է 1961 թ. ծնված Գենադի Զինգերին, ով նախկինում երեք անգամ պատասխանատվության է ենթարկվել նավի շահագործման կանոնները խախտելու համար: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Զինգերը զոհվել է աղետի ժամանակ:




























