Յուրմալայում ավարտվել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք- 2011» մրցույթը:  Երեք փուլի արդյունքով` Հայաստանը ներկայացնող երգիչ Էրիկն ստացել է 335 միավոր` 6-7-րդ տեղերը կիսելով ռուսաստանցի Անդրեյ Grizz-Lee-ի հետ:

Մրցույթի հաղթող է դարձել ամերիկացի Ջեյդեն Ֆելդերը` հավաքելով 341 միավոր: Երկրորդ տեղն զբաղեցրել է ուկրաինուհի Մաշա Սոբկոն, երրորդ հորիզոնականը` ռուսաստանյան «Н.А.О.М.И » խումբը:

Հուլիսի 31-ին գալա- համերգի ժամանակ պարզ կդառնա  «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը:

Մրցույթին մասնակցել է 13 երկրից 16 հավակնորդ: