Պակիստանի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջեւ լուրջ տարաձայնությունների պատճառով հետ է կանչվել Պակիստանում ԿՀՎ ներկայացուցչության ղեկավարը: Պակիստանի հատուկ ծառայությունների ղեկավարը վստահ է, որ հենց երկիրը լքած ԿՀՎ ռեզիդենտն է համակարգել Ուսամա բեն Լադենին որսալու համար ամերիկյան հետախուզության կողմից ստեղծված գործակալական լայն ցանցը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռեզիդենտի անունը չի հաղորդվում անվտանգության նկատառումներից ելնելով:
Միաժամանակ` ամերիկյան հատուկ ծառայությունների աղբյուրները, որոնց վկայակոչում է «ABC News»-ը, հայտարարել են, որ ԿՀՎ ներկայացուցչության ղեկավարի վերադարձի պատճառը նրա առողջական վիճակն է:
Փորձագետների պնդմամբ` ԱՄՆ եւ Պակիստանի միջեւ այս ճգնաժամի պատճառը ամերիկյան հատուկնշանակայինների կողմից Ուսամա բեն Լադենի ոչնչացման օպերացիան է:




























