Լա Սոտայի քաղաքապետարանը Լազուրի ափին չծխողների համար լողափ է բացել: Ինչպես հաղորդում է Le Monde-ը, Ifop կազմակերպության սոցհարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծ մասը կողմ է այդ միջոցառման տարածմանը ողջ երկրում: 1002 հարցվածների 75% -ը պաշտպանում է լողափերում ծխելն արգելելու գաղափարը: Նորարարությանը կտրուկ դեմ է արտահայտվել հարցվածների 9%-ը: Լողափին ծխելուն դեմ են հատկապես կանայք եւ տարեցները:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























