Զելենսկին հայտարարել է հակամարտության սրման սկզբից մոտ 3000 ուկրաինացի զինվորի մահվան մասին:

CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները գնահատում են, որ 2500-ից 3000 ուկրաինացի զինվոր է զոհվել, ընդ որում, «ռուս զինվորների զոհերի թիվը 19.000-ից մինչեւ 20.000 է»:

Զելենսկու խոսքով՝ մոտ 10 հազար ուկրաինացի զինվոր վիրավորվել է, եւ «դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»։ Նա նշել է, որ քաղաքացիական զոհերի թիվը շատ ավելի դժվար է հաշվել։

«Շատ դժվար է խոսել խաղաղ բնակիչների մասին, քանի որ մեր երկրի հարավը, որտեղ արգելափակված են մեր երկրի քաղաքներն ու գյուղերը՝ Խերսոնը, Բերդյանսկը, ապա՝ դեպի արեւելք՝ Մարիուպոլը, եւ արեւելքում գտնվող հատվածը, որտեղ Վոլնովախան է, մենք պարզապես չգիտենք, թե քանի մարդ է զոհվել այդ արգելափակված գոտում»,- ասել է Զելենսկին։