Վրաստանում օգոստոսի 1-ից սկսել են նոր սերնդի վկայականներ` ID քարտեր բաժանել:
Վրաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական ռեեստրի գործակալության տվյալներով, անձը հաստատող նոր քարտը առավելագույնս պաշտպանված է կեղծումից: Այդ փաստաթղթի օգնությամբ, անձի նույնականացումը հնարավոր է ստուգել ինտերնետի օգնությամբ: Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստորագրության օգնությամբ հաստատել էլեկտրոնային փաստաթղթերը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Անձը հաստատող նոր քարտերը հնարավոր կլինի ստանալ նախորդ նման փաստաթղթի` անձնագրի գործողության ժամկետն սպառվելու, այն վնասվելու, կորցնելու դեպքում: Մնացած դեպքերում նոր քարտը կարելի է ստանալ կամավոր:
Անձը հաստատող նոր քարտի արժեքը 30 լարի է: Սոցիալապես անապահով խավի համար սահմանված են զեղչեր:




























