Երկուշաբթի օրը Լատվիայում անցկացվում են Namejs 2022 միջազգային զորավարժությունները, որին մասնակցում են ազգային զինված ուժերի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների ստորաբաժանումների շուրջ 3000 զինծառայողներ։ Այս մասին հայտնում է բալթյան հանրապետության բանակի հրամանատարությունը։
«Ռազմական վարժանքների նպատակը պաշտպանական խնդիրների լուծման համար ազգային եւ դաշնակից ուժերի փոխգործակցության մշակումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Namejs 2022-ին մասնակցելու համար Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից եւ Էստոնիայից զինվորական ստորաբաժանումներ են ժամանաում Լատվիա։ Զորավարժություններին կմասնակցի նաեւ Լատվիայում տեղակայված՝ ՆԱՏՕ-ի միասնական գումարտակը, որը ներառում է ստորաբաժանումներ Ալբանիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Իսպանիայից, Կանադայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից, Չեռնոգորիայից եւ Չեխիայից:
Դաշնակիցների հրամանատարությունը զորավարժություններին ուղարկել է մոտոհրաձգային եւ դեսանտային ստորաբաժանումներ, հրետանի, ավիացիա, ինչպես նաեւ օպերատիվ պլանավորման եւ նյութատեխնիկական ապահովման մասնագետների։ Namejs 2022-ը կանցկացվի մի քանի փուլով՝ մինչեւ մայիսի 27-ը։





























