Ադրբեջանի` արտերկրում գործունեություն ծավալած զինվորական կցորդների  հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում օգոստոսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:

Քննարկմանը մասնակցելու են Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչներն ու արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում հաշվառված զինվորական կցորդները: APA-ի հաղորդմամբ, զինվորական կցորդների հանդիպումը տեղի է ունենում տարին մեկ անգամ: