ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւս այցելել է Ազատության հրապարակ, որտեղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է հայտարարել, նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներ հացադուլ են հայտարարել:
«Անակնկալ չի, որ ես այստեղ եմ, եկել եմ իմ ընկերներին բարևեմ, գնամ»,-ասաց նա: Հարցին, թե Արթուր Վանեցյանն իր ընկե՞րն է, Անանյանը պատասխանեց. «Իհարկե, իմ լավ ընկերն է, աշխատանքային։ Եթե աջակցության տարր չունենար իմ բարևելը, ես կարող էի հեռախոսով էլ զանգել, բարևել։ Ակտիվ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, սա համարեք որպես իմ քաղաքացիական պարտք։ Եկա, ընկերներիս բարևեցի, հիմա գնում եմ աշխատանքի»,-նշեց Անանյանը՝ հավելելով, որ իրեն, բնականաբար, մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը:
«ՊԵԿ նախկին նախագահի խոսքով, մարդկային լեքսիկոնում երևի թե չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն այն իրավիճակը, ինչ գոյություն ունի երկրում. «Իրավիճակը, մեղմ ասած, լավը չի», - ասաց նա։
Հարցին, թե ինքը իշխանափոխություն պահանջո՞ւմ է, դա» է լինելու երկիրը փրկելու մեկնարկը, Անանյանը պատասխանեց. «Իշխանափոխությունը պետք է լիներ կամովին՝ նոյեմբերի 10-ի առավոտյան։ Սա իմ դիրքոշումն է, որից չեմ հրաժարվում մինչև հիմա էլ»:











