Nickelodeon-ը, Nick Jr.-ն, NickToons-ը, Paramount Comedy-ն, MTV Russia-ն եւ MTV Live HD-ն այլեւս չեն ցուցադրվի հեռուստատեսությամբ:
Кабельщик թելեգրամյան ալիքում ասվում է, որ օպերատորները Paramount-ից ծանուցումներ են ստացել ապրիլի 20-ից իր հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին։
MTV Russia կայքում աշխատանքի դադարեցման մասին հայտարարություններ չեն եղել։
Paramount-ը հայտարարել է, որ հեռանում է ռուսական շուկայից դեռ մարտի կեսերին։ Ընկերության նախագահ Բոբ Բաքիշն ասել է, որ «ավելի երկար ժամանակ կպահանջվի դադարեցնել ալիքները եւ լիցենզավորել բովանդակությունը՝ առկա պայմանագրային, տեխնիկական եւ գործընկերային բարդությունների պատճառով», գրում է Variety-ն:





























