Եթե ​​այսօր մենք վախենում ենք պաշտպանել մեր երկիրը դավաճաններից, այն մարդկանցից, որոնք ավերեցին Հայրենիքը, պառակտեցին հասարակությունը եւ ծնկի բերեցին մեզ 30 տարի ծնկի եկած ցեղային համայնքի առաջ, եթե վախենում ենք նրանց վռնդել, ապա եթե ոչ վաղը, ապա մյուս օրը  Ալիեւ կրտսերը կզբաղեցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղը։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Միաժամանակ, Հայաստանը, նրա խոսքով, կվերանվանվի ադրբեջանական ձեւով եւ կընդգրկվի Ադրբեջանի կազմում՝ որպես մեկ հերթական շրջան։ «Սա կլինի մեր ապագան։ Այնպես որ, հիմա վախենալն անիմաստ է, քանի որ վատագույնը դեռ առջեւում է»,- ընդգծեց Ադիբեկյանը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում գործող բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն առկա տարաձայնությունները եւ համախմբվեն մեկ ընդհանուր պայքարում, որի նպատակն է տապալել ներկայիս ռեժիմը եւ պաշտպանել Արցախը։

«Այո, մենք բոլորս կորցրել ենք հավատը: Ինչի՞ն պետք է հավատայինք։ Բայց հիմա այդ ամենը նշանակություն չունի: Մենք ունենք նոր ապագա կառուցելու խնդիր։ Մենք պետք է պահպանենք մեր պետականությունը»,-եզրափակեց փորձագետը։