Սպիտակ տունը հայտարարել է Covid-19-ի ճգնաժամի ավարտին եւ ապագա ցնցումների պլանավորմանը նվիրված համաշխարհային գագաթաժողով անցկացնելու մասին։

Վիրտուալ հանդիպումը կանցկացվի Միացյալ Նահանգների գլխավորությամբ՝ G7-ի ներկայիս նախագահ Գերմանիայի, G20-ի նախագահ Ինդոնեզիայի, Աֆրիկյան միության նախագահ Սենեգալի եւ Բելիզի, կարիբյան CARICOM խմբի ներկայիս նախագահողի հետ միասին:

Բայդենը նմանատիպ գագաթաժողով անցկացրել էր անցյալ սեպտեմբերին, որտեղ նա գործընկերներին կոչ էր արել ավելացնել պատվաստանյութերի հասանելիությունը եւ ապահովել, որ յուրաքանչյուր երկրի բնակչության 70 տոկոսը մինչեւ այս տարվա սեպտեմբեր պատվաստվի:

Թեեւ մահացության մակարդակն ամբողջ աշխարհում արագորեն նվազում է, վիրուսը շարունակում է տարածվել՝ թույլ չտալով առաջատար երկրներին ամբողջությամբ չեղարկել սահմանափակումները։

Գագաթաժողովը հյուրընկալողները կոչ են արել պահպանել հրատապության զգացումը:

Եվ չնայած վերջին տարբերակներն ավելի քիչ մահաբեր են, գագաթաժողովի հայտարարության մեջ ընդգծվում է, որ պետք է կենտրոնանալ ապագայում նման աղետների վրա՝ աշխարհին հանկարծակիի չբերելու համար: