Հաքերների Anonymous խումբը ջարդել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի Twitter-ի էջը:

Սկզբում  հաքերները Բրեյվիկի անունից մի քանի հաղորդագրություններ են թողել, իբր թե նա դրանք բանտից է գրում (չնայած հայտնի է, որ նորվեգացի դիպուկահարին արգելված է համակարգիչ օգտագործել), իսկ ավելի ուշ հաքերներն ընդհանրապես վերացրել են բոլոր գրառումները:

Ինչպես հաղորդում է Mashable.com-ը, մինչեւ ջարդելը Բրեյվիկի միկրբլոկում միայն մի հաղորդագրություն է եղել` Ջոն Սթյուարթ Միլլի փոփոխված մեջբերումը. «Հաստատուն հավատքով մեկ մարդը հավասարազոր է 100 այլ մարդկանց, ովքեր ունեն լոկ շահեր»:

«Մաքրումից» հետո Բրեյվիկի միկրոբլոգում հաքերները թողել են իրենց հաղորդագրությունը. «Անդերս Բերինգ Բրեյվիկ` հիվանդ, գարշելի սրիկա: Մենք ցանկանում ենք, որ Անդերսը մոռացվի: Մենք դեմ ենք, որ նրան տրվի «մոլագար» եւ «գազան» ածականները: Լրատվամիջոցները նրան պետք է խղճուկ կոչեն: Նա պետք է դառնա անպետքություն»:

Հաղորդվում է, որ Բրեյվիկը էջ է ունեցել նաեւ Facebook սոցիալական ցանցում, սակայն Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո այն փակվել է:

Հիշեցնենք, որ կրկնակի ահաբեկչությունը տեղի էր ունեցել Նորվեգիայում` հուլիսի 22-ին: Սկզբում պայթյուն էր եղել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մոտակայքում, որտեղ գտնում է վարչապետի նստավայրը: Մի քանի րոպե անց ոստիկանական համազգեստով տղամարդը կրակ էր բացել Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում տեղակայված Նորվեգիայի աշխատավոր կուսակցության կողմից ղեկավարվող երիտասարդական ճամաբարում հանգստացողների վրա: Ողբերգության զոհ են դարձել 76 մարդ, իսկ ահաբեկիչը 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկն է: