Ավելի քան 50 բրիտանացի պատգամավոր մեղադրվել են տարբեր սեռական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Խորհրդարանի բողոքների անկախ համակարգը 70 բողոք է գրանցել առնվազն 56 օրենսդիրների դեմ։ Մեղադրանքները տատանվում են ոտնձգություններից մինչեւ ավելի լուրջ հանցագործություններ, ինչպիսիք են բռնաբարությունը եւ մանկապղծությունը: Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ պահպանողական պատգամավոր Իմրան Ահմադ Խանն անցյալ շաբաթ մեղավոր էր ճանաչվել 2008 թվականին 15-ամյա տղայի նկատմամբ բռնության գործադրման մեջ:
Հստակեցվում է, որ բողոքների մեծ մասը չեն հաստատվել։ Այս պահին անկախ խորհրդարանական քննություն է ընթանում։





























