ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային եւ Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փոխզիջում գտնել, հայտնում է The Hill-ը։

«Իմաստ չունի այն, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն նստում եւ ինչ-որ համաձայնագիր չեն մշակում։ Եթե ​​նրանք առաջիկայում չանեն դա, մահից, ավերածություններից եւ սպանդից բացի ոչինչ չի մնա»,- վստահություն է հայտնել Թրամփը:

Նրա կարծիքով՝ ռուսական հատուկ օպերացիան «պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար»։ Ընդ որում, ԱՄՆ նախկին ղեկավարը կարծում է, որ հակամարտությունից ելքը «չի կարող այնքան լավը լինել», ինչպիսին կլիներ մինչ կրակոցների սկսվելը, բայց, այնուամենայնիվ, ելք պետք է գտնել, քանի դեռ «բոլորը չեն մեռել»: