Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դատարանի շենքի առջեւ հայտարարել է լրագրողներին , թե իրեն կձերբակալեն օգոստոսի 24-ին` Ուկրաինայի անկախության օրը: Նա կարծում է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հենց այդ օրն է ցանկանում ազատվել ընդդիմությունից:

«Այդ օրը Յանուկովիչը ցանկանում է լիովին ազատվել ընդդիմությունից, բայց, կարծում եմ, իրենց ծրագրերը փուլ կգան»,- Տիմոշենկոյին մեջբերել է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նախկին վարչապետը կարծում է, որ դատարանի գործողություններն ուղղորդվում են նախագահի աշխատակազմի կողմից: Նա մտադիր է գործին կցել պարբերականի լրագրողական հետաքննության արդյունքները, ըստ որի դատավորը հրահանգներ է ստանում աշխատակազմից: Տիմոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների: Նրան 7-ից 10 տարվա ազատազրկում է սպառնում: