Գերմանական Henkel AG կոնցեռնը որոշել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում։
«Henkel-ը դուրս է գալիս բիզնեսից Ռուսաստանում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Ընկերությունունում այժմ պատրաստվում են այս որոշման իրագործմանը։ Նշվում է, որ ռուսաստանցի 2500 աշխատակից շարունակում է հաշվառված մնալ եւ աշխատավարձ ստանալ։
Henkel-ում հավելել են, որ դեռ չեն կարող հաշվել Ռուսաստանից հեռանալու ֆինանսական հետեւանքները։
Henkel ընկերությունների խումբը կենցաղային քիմիայի, կոսմետիկայի եւ շինարարական ապրանքների արտադրության եվրոպական խոշոր կոնցեռններից մեկն է։ Դրան են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Moment glue-ն, Pemolux-ը, Persil-ը, Pemos-ը, Losk-ը, Laska-ն, Vernel-ը, Fa-ն, Taft-ը, Shamtu-ն, Schwarzkopf-ը, Syoss-ը, Ceresit-ը, Metylan-ը եւ այլն::




























