Ֆինլանդիայի նախագահ 73-ամյա Սաուլի Նինիստյոն վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Reuters-ը։
«Չնայած հիվանդությանը՝ նախագահ Նինիստյոն իրեն լավ է զգում եւ շարունակում է աշխատել հեռակա կարգով»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ապրիլի 21-22-ը նախատեսված նրա այցը Նորվեգիա կհետաձգվի։





























