Բելառուսական արհմիությունների ղեկավարությունը ցանկանում է երկրի նախագահ Լուկաշենկոյի թեկնածությունն առաջադրել տնտեսության գծով Նոբելյան մրցանակի համար, հաղորդում է «Բելառուսկի չաս»-ը:
Նախաձեռնության հեղինակը` Արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Լեոնիդ Կոզիկը համոզված է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է ստանա այդ հեղինակավոր մրցանակը` «սոցիալական կողմնորոշմամբ պետություն կառուցելու» գործում ունեցած ավանդի համար:




























