Ռուսաստանը սկսում է Ուկրաինայում հատուկ օպերացիայի հաջորդ փուլը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ օպերացիան կշարունակվի, օպերացիայի հաջորդ փուլը սկսվում է հիմա»,- ասել է Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Վստահ եմ, որ սա ամբողջ հատուկ օպերացիայի շատ կարեւոր պահը կլինի»,- հավելել է նախարարը։

Լավրովը նշել է, որ ռուսական օպերացիան ուղղված է «Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը», ինչի մասին ի սկզբանե հայտարարվել էր։