ԱՄՆ-ն հավատարիմ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համատեղ աշխատանքին, չլուծված հարցերի լուծումների որոնմանն ուղղված ուղիղ բանակցություններին նրանց միջեւ: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը երկու կողմերի միջեւ խաղաղության կհանգեցնի:
Նա ընդգծել է, որ Եվրամիությունն արդեն իսկ շատ դրական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, եւ ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ այդ նախաձեռնություններին։





























