Իտալական սրճարաններից մեկում հրաժարվել են սուրճ մատուցել Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին:

Մատուցողուհին, ով չի ճանաչել բարձրաստիճան պաշտոնյային, վարչապետի խնդրանքին պատասխանել է, որ սրճարանում մեծաթիվ հաճախորդներ կան, «այդ իսկ պատճառով ջենտլմենը կարող է ինքն իր համար սուրճ բերել»:

Այդուհանդերձ, մատուցողուհին բողոքել է, որ Քեմերոնը մանրադրամ չի թողել, հաղորդում է «Մայակ»-ը: