Ռուսաստանի դեմ Արեւմուտքի խստացված պատժամիջոցները կհանգեցնեն մինչեւ 2023թ․ ռուսական արտադրության հետագա զգալի անկմանը մինչեւ 17 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշան:
Գուրինշան հայտնել է, որ Հիմնադրամի ներկայիս կանխատեսումը նախատեսում է 2022թ․ Ռուսաստանի ՀՆԱ-ի կրճատում 8,5 տոկոսով։ «Այսպիսով, պատժամիջոցներն արդեն շատ էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա եւ կարող են էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ, եթե դրանք խստացվեն»,-ասել է նա։
Ուկրաինական ճգնաժամը մեծացրել է ֆինանսական կայունության ռիսկերը «մի քանի ուղղություններով» եւ կստուգի համաշխարհային ֆինանսական համակարգի ճկունությունը տոկոսադրույքների բարձրացման պահին, նախազգուշացրել է ԱՄՀ-ն։




























