ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ աշխարհի այլ առաջնորդներ «հաստատել են» Ուկրաինային անվտանգության, տնտեսական եւ հումանիտար օգնություն տրամադրելու իրենց հանձնառությունը։
Տեսազանգի ընթացքում, որին մասնակցել են մի քանի եվրոպական երկրների, ինչպես նաեւ Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարները, առաջնորդները «հաստատել են իրենց համերաշխությունը» ուկրաինացի ժողովրդի հետ։
Նրանք նաեւ քննարկել են իրենց «համապատասխան դիվանագիտական պարտավորությունները» եւ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար լուրջ տնտեսական ծախսեր պարտադրելու ջանքերը»:
Առաջնորդները պայմանավորվել են շարունակել քննարկումներն ապագայում։
Հեռախոսազրույցին մասնակցել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։





























