Վրաստանի կառավարությունը մինչեւ 2011 թվականը հայրենադարձի կագավիճակ է տալու Ադրբեջանում բնակվող 75 թուրք-մեսխեթցիներին:

Ինչպես հաղորդում է «Ազերի պրես»-ը` վկայակոչելով ahiskapress.com կայքը, ներկայացուցչական հանձնաժողովը, դիտարկելով առկա 5806 փաստաթղթերը, որոնցից  2000-ը ռուսերենով, հայտարարել է, որ հայրենադարձության իրավունք կտրամադրի նրանց, ովքեր կընդունեն առաջադրված պահանջները: