ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ եւ քննարկել երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը եւ տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: