ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Պորտսմուտում գովազդելով իր ձեռքբերումները, խոստովանել է 40 տարվա բարձր ինֆլյացիան։ Նա մատնանշել է տնտեսական անկումը Covid-19 համավարակի եւ ուկրաինական ճգնաժամի պատճառով՝ զգուշացնելով, որ պատերազմը կշարունակի «վնաս հասցնել» համաշխարհային տնտեսությանը, հայտնում է CNN-ը։
«Մենք շատ առաջընթաց ենք գրանցել, եւ մեր առջեւում անհավանական հնարավորություն կա, բայց մենք գիտենք, որ ընտանիքները դեռեւս պայքարում են ավելի բարձր գների դեմ»,- ասել է նա Նյու Հեմփշիր նավահանգստում ունեցած ելույթում:
Բայդենը դրա համար ուղղակիորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է մեղադրել՝ ասելով, որ նա է «ինֆլյացիայի լուրջ պատճառը»:
«Ուկրաինա ներխուժումը հանգեցրել է գազի եւ պարենի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում։ Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարները Ուկրաինան եւ Ռուսաստան է... Ինֆլյացիայի աճի մոտ 70 տոկոսը Պուտինի կողմից գների բարձրացման հետեւանք է՝ էներգակիրների գների վրա ազդեցության պատճառով»,- ասել է նա։
Բայդենը հավելել է, որ ինքն «ամեն ինչ անում է» գներն իջեցնելու համար
«Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ Ուկրաինայում պատերազմը կշարունակի ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Սա կազդի էներգիայի վրա: Սննդի վրա կազդի... Ահավոր շատ մարդիկ են տառապում։ Դա շատ կարեւոր է՝ տասը ձվի արժեքը, մեկ գալոն բենզինի արժեքը, դա կարեւոր է»,- ասել է Բայդենը:




























