Անհայտ անձը հուլիս 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Կալաշնիկով ավտոմատից կրակ է բացել մոսկովյան սրճարանների հաճախորդների վրա:

Ականատեսների վկայությամբ, մարդասպանի թիրախը եղել են Ադրբեջանի երկու քաղաքացիները, հաղորդում է «Ազերի պրես»-ը:

Պատահարը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի մոտակայքում, երբ 24-ամյա Ալիեւը եւ 27-ամյա Սուլեյմանովը դուրս են եկել սրճարանից` մաքուր օդ շնչելու համար: Հենց այդ ժամանակ հանցագործը կրակ է բացել երիտասարդ ադրբեջանցիների վրա: Ալիեւը տեղում մահացել է, իսկ վիրավոր Սուլեյմանովը տեղափոխվել է հիվանդանոց:

Հանցագործը ` ВАЗ-2109 մակնիշի ավտոմեքենային ղեկին նստած իր համախոհի հետ փախել է դեպքի վայրից: Հանցագործին բռնել չի հաջողվել: