Ալիեւն ու Ժապարովը ստորագրել են «Ադրբեջանի եւ Ղրղըզստանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը»։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Բաքվում ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել ադրբեջանա-ղրղըզական փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ։

Ստորագրվել են նաեւ 9 տարբեր փաստաթղթեր։