Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» («Ռոսատոմ»-ի դուստր-ձեռնարկությունը) ընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել Փարիզի արբիտրաժային դատարան Բուլղարական ազգային էլեկտրական ընկերության դեմ` 58 մլն եվրո պահանջով: Այդ մասին հաղորդում է բուլղարական «Դնեվնիկ» թերթը: Ռուսական կողմն այդքան է գնահատում Բուլղարիայի պարտքը «Բելենե»-ի ատոմակայանի շինարարական աշխատանքներից մնացած պարտքի համար: Իր հերթին բուլղարացիները սպառնում են 61 մլն եվրո հայց ներկայացնել ռուսական կողմից գնած հին սարքավորումների համար:
«Բելենե» ատոմակայանի շինարարության պայմանագրի արժեքը կազմել է 200 մլն եվրո: Բուլղարական ոկղմն ամեն ամիս պետք է վճարեր 5 մլն եվրո, սակայն այս տարվա հունվարից այդ գումարները չեն վճարվում:
Նշենք, որ «Ատոմստրոյէքսպորտը» դառնալու է Հայաստանում կառուցվող նոր էներգաբլոկի գլխավոր կապալառուն` 2010թ. օգոստոսին ստորագրված միջկառավարական համաձայնագրի համաձայն:




























