Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Հայաստանին տրամադրել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ IFC-ն իրականացրել է ներդրումներ 11 ծրագրերում, որոնք ուղղված են վերականգնելու եւ ընդլայնելու ձեռնարկություններին հասանելի ֆինանսավորումը:
Հայաստանում IFC-ի ներդրումային պորտֆելը կազմում է մոտ 102 մլն ԱՄՆ դոլար վարկավորում եւ կապիտալ ներդրումներ` ֆինանսական շուկաներում, արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտներում:
Վերջին ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն զգալիորեն ավելացրել է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորումը` տրամադրելով բանկերին վարկային գծեր, այդ թվում ագրոբիզնեսի ոլորտում գործող ձեռնարկություններին:
Նշենք, որ IFC-ին, որի անդամ է նաեւ Հայաստանը արդեն 16 տարի, մինչ օրս 147 մլն դոլարի ներդրումներ է կատարել 28 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտներում:



























