Թուրքական Հաթթայ քաղաքի ճանապարհաշինարարների բրիգադը Ռեյհանլը գավառում շինարարական աշխատանքների ժամանակ հնագիտական գտածո են հայտնաբերել, հաղորդում է trtrussian.com-ը:

Ճանապարհի լայնացման աշխատանքների ժամանակ շինարարները գտել են ձիթայուղի պատրաստման արհեստանոց` մոզայիկ հատակով եւ ժայռային թաղման հետքեր: Գերեզմանոցում մոմեր, հոտավետ նյութերի համար տարաներ եւ դրամներ են եղել, որոնք հանձնվել են Հաթթայի թանգարանին: