Հնդկաստանի արեւելքում, Արեւմտյան բենգալիա նահանգում երկու գնացք են բախվել իրար, որի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել շուրջ 200 մարդ, հաղորդում է ura-inform-ը` վկայակոչելով indiatrain-ին:
Վթարը տեղի է ունեցել Կալկաթայի նահանգի մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա: Գնացքի լոկոմոտիվն ու մի քանի վագոններ դուրս են եկել գծերից ու բախվել դիմացից եկող գնացքին:
Սա վերջին ամիսներին արդեն թվով երրորդ խոշոր երկաթուղային վթարն է Հնդկաստանում: Ամեն օր Հնդկաստանի պետական երկաթուղով երթեւեկում է 18 մլն մարդ:




























