Իսրայելական եւ լիբանանյան զինված ուժերը օգոստոսի 1-ի առավոտյան փոխհրաձգություն են սկսել երկու երկրների սահմանային գոտում, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով լիբանանյան աղբյուրները: Իսրայելցի մի քանի զինվորականներ արեւածագին հատել են սահմանը, ինչից հետո լիբանանցիները կրակ են բացել:

Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ լիբանանցի զինվորն սկսել է կրակել իսրայելական պարեկի վրա, որը գտնվել է իր տարածքում:

Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղարար զորակազմի (UNFIL) ներկայացուցիչները, ուսումնասիրելով միջադեպի հանգամանքները, հայտարարել են, թե զինված միջադեպը սադրել են լիբանանցիները: