Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Մոսադի երեք գործակալի ձերբակալելու մասին։  Նրանք ձերբակալվել են հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ լրտեսները «մասնակցել են գաղտնի տեղեկատվության ու փաստաթղթերի տարածմանը»:

Եռյակը ձերբակալվել է դատարանի որոշմամբ, նրանց ազգությունը չի նշվում, հաղորդում է Press TV-ն։