Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օգուտ չի բերի դաշինքին: Այս մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեւիսը Hill.TV-ի եթերում։
«Մենք պետք է հասկանանք, որ ոչինչ չի արվում վակուումում, եւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ բեռ է ամբողջ դաշինքի համար»,-ասել է նա։
Ֆինլանդիան եւ Շվեդիան, ըստ երեւույթին, մոտենում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուն:
Ռուսաստանը հայտարարել է, որ կլինեն հետեւանքներ, եթե երկու երկրները փորձեն միանալ դաշինքին:
Դեւիսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նպատակն է ներառել երկրներ, որոնք օգուտ կբերեն դաշինքին ու նրա անվտանգությանը։ «Կարծում եմ՝ պետք է լրջանալ: Մենք չենք կարող շտապել այս հարցում եւ էմոցիաներով որոշում կայացնել, քանի որ մարդիկ այդքան ատում են Ռուսաստանին»,-նշել է նա։





























