ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ, որն այսօր առավոտյան ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ դեսպան Օքսանա Մարկարովայի հետ Սպիտակ տանն է եղել՝ հանդիպման համար, հայտնում է CNN-ը։

«Մենք լավ քննարկում ունեցանք… Այժմ [Ռուսաստանը] իր արշավը սկսել եւ վերակենտրոնացրել է Ուկրաինայի արեւելքում նոր տարածքներ գրավելու վրա, եւ մենք այժմ գտնվում ենք կրիտիկական ժամանակաշրջանում, երբ նրանք հող են նախապատրաստում այս պատերազմի հաջորդ փուլի համար»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «գործում են հնարավորինս արագ»՝ ուկրաինական ուժերին զենք մատակարարելու համար։ Նա նաեւ հայտարարել է եւս 800 մլն դոլարի ռազմական օգնության մասին։