Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել Կանադայի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ «ի պատասխան պաշտոնական Օտտավայի կողմից մշտապես կիրառվող հակառուսական պատժամիջոցների, ներառյալ՝ Կանադա մուտքի արգելքին եւ ռուս պաշտոնյաների, զինվորականների, փորձագետների եւ լրագրողների նկատմամբ խտրական այլ միջոցներին»։

«Նշված անձանց (61 անձ), այդ թվում՝ պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների, գործող եւ պաշտոնաթող զինվորականների, փորձագիտական ​​հանրության եւ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք անմիջականորեն ներգրավված են Կանադայում իշխող ռեժիմի ռուսաֆոբ կուրսի մշակման, հիմնավորման եւ իրականացման մեջ, անժամկետ արգելվում է ՌԴ մուտքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։