ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 70 հաուբից եւ 120 անօդաչու կտրամադրի 800 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։
Պենտագոնը հայտնել է, որ օգնության նոր փաթեթը նախատեսում է Ուկրաինային տրամադրել.
72 հաուբից՝ 155 մմ, եւ 144 000 հրետանային արկ,
72 մարտավարական մեքենա՝ հաուբիցների քարշակման համար,
ավելի քան 121 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող սարք,
դաշտային սարքավորումներ եւ պահեստամասեր։
Նշվում է, որ ԱՄՆ-ը Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո ավելի քան 4 մլրդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ մոտավորապես 3,4 մլրդ դոլարը՝ ճգնաժամի սկզբից:





























