Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի 29 քաղաքացու նկատմամբ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ի պատասխան հակառուսական անընդհատ ընդլայնվող պատժամիջոցների, որոնց տակ Բայդենի վարչակազմը ներգրավում է Ռուսաստանի ավելի ու ավելի մեծ թվով քաղաքացիների՝ ինչպես պաշտոնյաների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ գործարար շրջանակների, գիտնականների եւ մշակութային գործիչների, «stop-list»-ում ներառված են 29 ամերիկացիներ՝ ռուսաֆոբ օրակարգը ձեւավորող բարձրաստիճան ղեկավարներից, գործարարներից, փորձագետներից եւ լրագրողներից, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից: Այդ անձանց արգելվում է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ անժամկետ հիմունքներով»:

«Սեւ ցուցակում» են հայտնվել փոխնախագահ Քամալա Հարիսը, Meta ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, «Վիլսոնի կենտրոն»-ի լրագրող, փորձագետ Դեւիդ Իգնատիուսը եւ ուրիշներ։