Շվեդիան կարագացնի անվտանգության քաղաքականության վերանայումը, որը ներառում է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն մայիսի կեսերին, այլ ոչ թե այս ամսվա վերջին: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Անն Լինդեն, փոխանցում է Reuters-ը։
«Մենք պայմանավորվել ենք, որ զեկույցի հրապարակումը կհետաձգենք մայիսի 13-ին։ Սա մոտ երկու շաբաթ շուտ է, քան մենք կարծում էինք»,- Շվեդիայի այլ քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լինդեն: «Եթե Ֆինլանդիան վերջապես ընդունի այդ որոշումը [ՆԱՏՕ-ին միանալու], եւ ամեն ինչ մատնացույց անի այդ ուղղությունը․․․ դա, բնականաբար, մեծ ազդեցություն կունենա մեր վերլուծության վրա», - հավելել է նա:
Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատները, որոնք միշտ դեմ են եղել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ անվտանգության համակողմանի ստուգումը կարող է հաստատել, որ խորհրդարանական մեծամասնությունը պաշտպանում է այդ հայտը:
Այս շաբաթ ավելի վաղ Ֆինլանդիայի խորհրդարանը աջակցություն է հայտնել որեւէ ռազմական դաշինքի միանալուն, եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ որոշումը սպասվում է շաբաթների ընթացքում:
Ֆինլանդիան Շվեդիայի ամենամոտ ռազմական դաշնակիցն է: Եթե Հելսինկին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, ապա դա կստիպի Ստոկհոլմին հետեւել նրա օրինակին։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների հետ՝ անխոչընդոտ գործընթաց ապահովելու համար, եթե երկիրը որոշի անդամակցության հայտ ներկայացնել:
Լինդեն ասել է, որ Շվեդիան նաեւ «նախապատրաստական աշխատանք» է կատարել, որպեսզի համոզվի, որ բոլոր երթուղիները բաց լինեն իր համար։ Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել։





























