Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բանակային ավիացիայի հետախուզական-հարվածային Կա-52 եւ օդադեսանտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռներն ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային տեղանքում։ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդաչուները թռել են Ալագյազ բարձր լեռնային պոլիգոնի վրայով եղանակային դժվարին եւ գիշերային պայմաններում, սավառնող ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքներ եւ պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում են իրականացրել։
Անձնակազմն ինքնաթիռի վայրէջք է կատարել շարժիչներից մեկի խափանման, քամու ուժգին պոռթկումներով վատ տեսանելիության, ինչպես նաեւ գիշերային պայմաններում: Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային եւ ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, գործարկվել է Հարավային ռազմական օկրուգի շուրջ 40 միավոր զինտեխնիկա։





























