Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը տեղեկացրել է Թուրքիայի նախագահի՝ Թեհրան առաջիկա այցի մասին:

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արեւելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները հինգշաբթի հանդիպել է Թավրիզի առեւտրաարդյունաբերական եւ գյուղատնտեսության հարցերով պալատի ղեկավար Յունես Ջայլեի հետ: Անդրադառնալով երկու երկրի մշակութային նմանությանը, ինչպես նաեւ նահանգի մեծ ներուժին՝ վերջինս, ընդգծելով այդ ներուժի օգտագործման անհրաժեշտությունն, ասել է. «Անհրաժեշտ է ջանքեր գործադրել երկկողմ համագործակցության ընդլայնման համար»:

Վկայակոչելով համաշխարհային տնտեսության զարգացման արագությունը եւ այդ ուղղությամբ առաջ շարվելու անհրաժեշտությունը՝ Թաները հավելել է, որ թուրքական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Թավրիզում: