Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, բախման մեջ են մտել մեջ PJAK-ի (Հանուն Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն) անդամների հետ, որի հետեւանքով ոչնչացրել են երեք քրդի: Սպանված քրդերը կասկածվում էին Իրան-Թուրքիա գազատարը պայթեցնելու մեջ եւ գտնվում էին հետախուզման մեջ: Եւս 4 քրդեր կալանավորվել են, հաղորդում է Իրանի հետախուզության նախարարության մամուլի ծառայությունը:

Օպերացիայի ընթացքում առգրավվել են զենք-զինամթերք, փաստաթղթեր, որոնցում հակաիրանական ռազմական գործողությունների անցկացման ծրագրեր են եղել, հաղորդում է իրանական MehrNews գործակալությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախորդ շաբաթավերջին պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատարը: Պայթյունից հետո հրդեհ էր բռնկվել: Գազամատակարարումը դադարեցվել էր: